Բավ է պառակտվել
06-12-2023 15:29

«Դուրս գալ հիվանդ երևակայություններից». ԱԱԾ-ն մեկնաբանել է «ադրբեջանացի փորձագետը Երևանում» սկանդալային տեսանյութը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության առնչությամբ։

Նախօրեին սոցցանցերի հայկական հատվածում մեծ աղմուկ էր բարձրացել մի տեսանյութի պատճառով, որտեղ երևում է Երևանի բակերից մեկում գտնվող շենքը, ինչպես նաև բնակարանների մուտքն ու դռները։ Տեսագրությանն ավելացված ձայնը՝ հայերենով և ադրբեջաներենով խոսում է այն մասին, թե ինչպես է նա անցկացրել իր մանկությունն այնտեղ և նշում է իր հարևանների անունները:

«Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:
Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից:
ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարությունում։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։