Բավ է պառակտվել
30-11-2018 14:20

Հայաստանում ընտրական հանցագործություններով կզբաղվեն մասնագիտացված քննիչներ

Հայաստանի քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների քրեական գործերով քննությունը կվարեն մասնագիտացված քննիչներ, հաղորդել է ՔԿ մամլո ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Հայաստանի կառավարության կողմից ընդունված օրինագծի համաձայն ՔԿ-ում կստեղծվի մասնագիտացված միավոր, որը կզբաղվի ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննությամբ և դրանց որակմամբ։

Այս կապակցությամբ ՔԿ կենտրոնական մարմինն՝ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը կվերանվանվի Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության:
“Վարչության ստեղծումը հնարավորություն կտա ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից”,- ասվել է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 11 քաղաքական ուժ.

1/ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

2/ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

3/ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”

4/ "Իմ քայլը" Դաշինք

5/ "Լուսավոր Հայաստան" Կուսակցություն

6/ Հայաստանի "Քրիստոնեա-ժողովրդական" Վերածնունդ կուսակցություն

7/ “Ազգային առաջընթաց” Կուսակցություն

8/ “Մենք” Դաշինք

9/ "Օրինաց Երկիր" Կուսակցություն

10/ “Սասնա ծռեր”

11/ “Բարգավաճ Հայաստան” կուսակցություն