Բավ է պառակտվել
20-09-2021 20:54

Ռուսաց լեզվի դասավանդումը Հայաստանի դպրոցներում պետք է պարտադիր լինի․ «Տաշիր» ԸԽ ղեկավար

Ռուսաստանցի խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ասել է Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն մասին։

«Ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն` որպես ինտեգրման գործոն: Ավելին, Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ընդհանուր մշակութային, հոգևոր, պատմական և տնտեսական երկարամյա կապերով»,- ասել է նա, ելույթ ունենալով “Armenian Business forum 2021”-ի բացմանը Երևանում։

Նա ընդգծել է պահի լրջությունը։ «Մենք հասկանում ենք, որ ապագա կայուն տնտեսական աճի ապահովման համար պետք է սկսել աշխատել հենց հիմա և այս պահից՝ գործնական կոնկրետ քայլերով»․- նշել է Կարապետյանը։

Ներկայումս Հայաստանի դպրոցներում «ռուսաց լոզու» առարկան դասավանդվում է երկրորդից մինչև վերջին՝ 12-րդ դասարաններում։