Բավ է պառակտվել
14-01-2022 11:58

Հայտնի է Մոսկվայում «Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելու պատճառը, որի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել

Բոլշայա Յակիմանկայի վրա գտնվող «Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելուց հետո, որի հետևանքով երկու մարդ է մահացել, ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։

«Արտակարգ պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով («Ապրանքների արտադրություն, պահպանում, փոխադրում կամ իրացում, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցումը, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»), - ասել է նա։

Հինգշաբթի երեկոյան «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակն ընկել է, ինչի հետևանքով մահացել է Հայաստանի երկու քաղաքացի․ 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։ Երկու զոհվածն էլ բանվորներ են, նրանք զբաղվել են վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։ Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության խախտումն է։ Մայրաքաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել փաստի կապակցությամբ։