Բավ է պառակտվել
31-08-2016 09:54

Եղանակային ի՞նչ անակնկալ է պատրաստել սեպտեմբերը հանրապետության բնակիչներին

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15–ից ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում):

Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը, գրում է ՀՀ ԱԻՆ–ը։

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար +13–ն է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել +35... +40–ի, նախալեռնային շրջաններում՝ +33... +38–ի, լեռնային շրջաններում՝ +30... +31–ի:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22... +23 է, երկրորդում՝ +20 և երրորդում՝ +18... +19: