Ախալքալաքում (Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջան) դաժան սպանություն է կատարվել: Սպանել են տարեց կնոջ ու նորածնի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հաստատել են հանցագործության փաստը, թեեւ մանրամասների մասին դեռ չի հաղորդվում:
Իրավապահ գերատեսչության տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն:
Վարկածներից մեկով, հանցագործությունը տղամարդ է կատարել, խանդի հողի վրա: Ավելի վաղ, նա սպառնացել է վրեժ լուծել սպանված երեխայի մորից, ով այլ տղամարդու հետ էր ամուսնացել: