Բավ է պառակտվել
03-09-2016 15:26

Տղան եղել է ալկոհոլի ազդեցության տակ և մորը ծեծելով է սպանել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:

Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: