Բավ է պառակտվել
24-08-2016 17:20

Առանց ընկերների կյանքը նույնքան վտանգավոր է, որքան և ծխելը

Հարվարդի հետազոտողների թիմը պարզել է, որ առանց ընկերների կյանքը ոչ պակաս վտանգավոր է, քան ծխելը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները համեմատում էին ֆիբրինոգեն անգույն սպիտակուցի մակարդակը միայնակ մարդկանց և շատ ընկերներ ունեցող, հարազատների հետ շատ շփվող մարդկանց մոտ: Ֆիբրինոգենը պատասխանատու է տրոմբի առաջացման վերջնական փուլի, նրա կայունացման և արյունահոսության դադարեցման համար: Հայտնի է, որ ֆիբրոգենի բարձր մակարդակը վտանգավոր է կյանքի համար:

Հետազոտողները պարզել են, որ միայնակ մարդիկ, որոնք ունեն քիչ կամ չունեն ընկերներ և քիչ են շփվում հարազատների հետ, ֆիբրինոգենի մակարդակը 20 տոկոսով ավել է քան փորձի մյուս մասնակիցների մոտ: Գիտնականների կարծիքով, դա տեղի է ունենում, քանի որ միայնակ մարդիկ անընդհատ սթրես են ապրում, իսկ, ինչպես հայտնի է, սթրեսի ժամանակ ֆիբրինոգենի մակարդակն ավելնում է:

Ֆիբրինոգենի նմանատիպ բարձր մակարդակ նկատվում է նաև ծխող մարդկանց մոտ: Այս կապակցությամբ գիտնականներն առաջարկում են մարդկանց ձեռք բերել որքան հնարավոր է շատ ընկերներ: