Բավ է պառակտվել
07-12-2015 10:42

Կոտայքում շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 3 անդամները

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 6-ին` ժամը 02.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ են հոսպիտալացվել Սոլակ գյուղի 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 5 տան բնակիչներ Կ. Ն.-ը (ծնված 1977թ.), Ժ. (ծնված 2001թ.) և Գոռ (ծնված 1999թ.) Սուքիասյանները: 
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածներ առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: