Բավ է պառակտվել
23-11-2018 19:51

Էջմիածնի Մայր Տաճարը ժամանակավորապես կփակվի վերանորոգման աշխատանքների պատճառով

Էջմիածնի Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը։

Մեկ շաբաթ տաճարի միաբանությունը ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում:

“Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ”,-ասվել է հաղորդագրության մեջ:

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարն է,
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը 303-484թ.թ., այնուհետ՝ սկսած 1441թվականից։ Տաճարը գտնվում է Հայասատանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։ Հիմնադրվել է 303 թվականին, վերակառուցվել՝ 16-րդ դարում։ 15-րդ դարում տաճարի արևմտյան ճակատին կից կառուցվել է գլխավոր մուտքի բաց սրահը, որի վրա վեր է խոյացել հարուստ ճարտարապետական զարդարանքներով զանգակատունը։ Նույն ժամանակներում նկարազարդվել են տաճարի ներքին պատերը։ Տաճարի հարդարանքն ավարտեվել է 1786թ․տաղանդավոր նկարիչ Հովնաթանյանի կողմից։ Տաճարի վերջին կապիտալ վերանորոգումն իրականացվել է 20-րդ դարում։ 2000 թվականից տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։