Բավ է պառակտվել
11-06-2019 15:49

Ինչպե՞ս փրկել ՀՀ-ն Սորոսից. դեղատոմս ՀՍԱԿ նախագահից

«Սորոսի կամ նմանատիպ հիմնադրամների գլխավոր նպատակը այնպիսի քաղաքական օրակարգ մտցնելն է, որն ազդում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա», Gisher news –ի հետ զրույցում ասում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, ու հավելում, որ հիմնադրամը, որ կրում է Open Society Armenia անվանումը, մեր երկրում գործում է 1997 թվականից:
Կուսակցության նախագահն ասում է, որ Սորոսի հիմնադրամի կողմից հայաստանյան հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելը մի քանի օրվա պատմություն չունի:
«Խնդիրը երեկ չէ, որ առաջացել է: Մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան Ռուսաստանը, Իսրայելը և Հունգարիան, որը Ջորջ Սորոսի ծննդավայրն է, արգելել են հիմնադրամի գործունեությունը` այն որակելով «ներխուժում երկրի ներքին քաղաքականության մեջ»: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հիմնադրամը փակելուն ընդամենը 1 ամիս ժամանակ էր տվել` այն անվանելով չարիք ,-ասում է Արման Ղուկասյանը:
Զրուցակիցս նշում է, որ ԱՄՆ-ն, որի քաղաքացի է համարվում Սորոսը, ևս մտածում է հիմնադրամի գործունեության կասեցման մասին, քանի որ այն հարում է դեմոկրատներին և հակահանրապետական դիրքորոշում ունի: «Հայաստանում մեծ թիվ են կազմում հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունները:
2018 թվականին հայաստանյան մի շարք կազմակերպությունների փոխանցվել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: «Open Society Armenia» հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև «Իրազեկված քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Դրամաշնորհը կազմել է մոտ 200.000 ԱՄՆ դոլար: Կազմակերպությունը հակառուսական դիրքորոշում ունի և դեմ է արտահայտվում Հայաստանի` ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցմանը: <<Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջամտություն մեր ներքին և արտաքին քաղաքականությանը>>,-ասում է Արման Ղուկասյանը:
ՀԱՍԱԿ-ի նախագահն առաջարկում է նոր օրենսդրական կարգավորում մտցնել ու կասեցնել նման հիմնադրամների գործունեությունը Հայաստանում: Այս դիրքորոշումը նա բազմիցս է արտահայտել նաև բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ կառավարության շենքի դիմաց, թե՛ ԱԺ-ի մոտ. «
«Պիտի հասկանանք՝ Սորոսի ֆինանսական աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունները գումարի՞, թե՞ գաղափարի համար են գործում: Միթե՞ հիմնադրամը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի, Հունգարիայի կամ Իսրայելի նման պետությանը և չվնասել Հայաստանին»,-հարցադրում է անում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը:
Արման Ղուկասյանը ասում է նաև , որ նախկին իշխանությունները ոչինչ չեն արել Սորոսի հիմնադրամի գործունեությունը մեր երկրում արգելելու համար, իսկ ներկայիս իշխանությունները շարունակում են այդ քաղաքականությունը, որը չի կարող լավ բանի բերել: «
«Հայաստանում այժմ պետք է սկսվի Սորոսի դեմ պայքարի նոր փուլ, որը պետք է միավորի բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից: Պետք է մեկ օր շուտ ՀՀ իշխանությունները զբաղվեն նրանով, որ կասեցնեն այն վտանգավոր դրամաշնորհների հոսքը մեր երկիր, որը սպառնալիք է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը»,-եզրափակում է կուսակցության նախագահը:

 

Արմինե Գևորգյան