Բավ է պառակտվել
06-09-2016 10:28

Աստրախանում ընտրել են ամենագեղեցիկ հայուհուն (լուսանկարներ)

Հայ գեղեցկուհիները նվաճում են Ռուսաստանի Աստրախան քաղաքը։ Հենց այստեղ է անցկացվել «Աստրախանի միսս հայուհի–2016» գեղեցկության մրցույթը։

«Աստրախանի միսս հայուհի-2016» գեղեցկության մրցույթն արդեն երրորդ անգամ է անցկացվում Աստրախանում։ Ժյուրիի անդամ Զորիկ Թովմասյանը հայտնեց, որ մրցույթը մի նպատակ ունի` պահպանել հայկական ավանդույթներն ու մշակույթը։ Նրա խոսքով` այս տարի ինը հայուհի է մասնակցել մրցույթին, նրանք ներկայացել ազգային տարազներով, երեկոյան զգեստներով ու հարսանեկան հագուստով։ Մրցույթն անցկացվել է երեք փուլով` դեֆիլե, «ինքնաներկայացում» և ստեղծագործական համար։ «Մրցույթը կազմակերպում է Աստրախանում բնակվող Գոհար Մուրադյանը, որն իր առջև նպատակ է դրել զարգացնել և առաջ տանել Հայաստանի մշակույթն այդ քաղաքում»,- ասաց զրուցակիցը։

Թովմասյանն ավելացրեց, որ «Միսս հայուհուն» ընտրելու համար միայն գեղեցիկ լինելը բավարար չէ. նա պետք է կարողանա պատշաճ ձևով ներկայացնել հայկական մշակույթը։ Խիստ, բայց անաչառ ժյուրին ընտրել է լավագույնին. հաղթող է ճանաչվել Աստրախանի 27-ամյա բնակչուհի Էլինա Գրիգորյանը։  «Ես արդեն ասել եմ, որ մրցույթի նպատակը հայկական մշակույթի պահպանումն է Մրցույթում դա արտացոլվում է հետևյալ ձևով` ստեղծագործական համարը բացահայտում է հայկական ավանդույթները։ Կարող է հայկական երգ կամ պար լինել, կամ էլ մասնակցի հայացքը հայկական մշակույթին»,- ասաց Թովմասյանը։ Ժյուրի կազմում են եղել Զորիկ Թովմասյանը, Արա Պողոսյանը, Ռուզաննա Իսախանովան, Ռաֆայել Թունյանը, Ռազմիկ Հովհաննիսյանը, Աղաբեկով Սիրաժուդինը, Ռոման Աբրահամյանը։ Նոյեմբերի 20-ին կկայանա նաև «Ռուսաստանի միսս հայուհի-2016» մրցույթը։