Բավ է պառակտվել
04-07-2019 22:43

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի <<Գոլդեն փելես>> հյուրանոցին

Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել դատախազությանը` կապված Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հարցի հետ կապված:
Բաբայանն ասում է, որ հիմա որոշելիքն արդեն իրավապահ մարմինների տիրույթում է։
«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալը, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր», - ասաց պաշտոնյան՝ գործընթացը որակելով որպես հանրային սեփականության վերադարձ։
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի <<Գոլդեն փելես>> հյուրանոցին: Բաբայանն ասաց, որ արդեն իսկ շրջանառում են կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր: Մամուլում գրվել էր, թե հյուրանոցը չի գործում և աղբանոցի է վերածվում։ Բաբայանը հաստատեց, որ հյուրանոցը չի գործում, բայց հերքեց աղբանոցի վերածվելը: Իսկ թե ինչու չի գործում, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը խնդրեց այդ հարցով դիմել սեփականատիրոջը՝ Արմեն Ավետիսյանին։ Նրանք որոշել են, որ ավելի նպատակահարմար է՝ չգործի:
Ամառային հանգիստը կօգտագործվի՝ կրթականի օջախների վերանորոգման համար։ Այստեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանալու, մասնավորապես վերնաևրոգվելու են ավագ դպրոցներ և քոլեջներ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում 12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել այն դպրոցները, որոնք ունեցել են ամենավատ պայմանները։ Կառավարությունը նախատեսում է քանդել ու վերակառուցել 5 դպրոց, քանի որ դրանք սեյսմակայուն շինություններ չեն։ Դպրոցներից երկուսը Երևանում են, երեքը՝ մարզերում՝ Մասիս, Ալավերդի, Հրազդան քաղաքներում։ Հարությունյանը նշեց նաև, որ շինարարական աշխատանքներ իրականացվելու համար գումար կհատկացվի Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներին:

 

Արմինե Գևորգյան