Բավ է պառակտվել
10-12-2019 19:41

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ՔԿՀ –ներում

2018 և 2019 թվականներին ՔԿՀ–ներում դարձյալ խնդրահարույց է եղել բուժսպասարկման ոլորտը՝ արձանագրում են հասարակական դիտորդական խմբի անդամները։
Այս տարվա հունիսից գործում է ԱՆ «Քրեակատարողական օրակարգի բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը փորձում է կալանավայրերում ավելի արդյունավետ դարձնել բժշկական օգնությունը։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանն ասում է՝ այս ընթացքում բուժանձնակազմը համալրվել է առաջատար մասնագետներով, արդյունքում հնարավոր է դարձել շուրջօրյա բժշկական ծառայությունների ապահովումը։
Դիտորդական խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրում ՔԿՀ–ներում պահման պայմանների վրա։ Չնայած համաներմանը կան հիմնարկներ, որոնք շարունակում են ծանրաբեռնված մնալ, ու սենյակումերում մահճակալները նախատեսվածից շատ են։
Դիտորդական խմբի անդամներից Արա Ղարագյոզյանն էլ ընդգծում է՝ ՔԿՀ–ներում հոգեբանական ծառայությունն արդյունավետ չէ․ 2018 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 մահվան դեպք, նույն պատկերը եղել է 2019 թվականին։
«2018 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 մահվան դեպք և նույն պատկերն է ստացվում 2019 թվականին։ 18 դեպքից 3-ը ինքնասպանության դեպքեր են, ինքնասպանության դեպքերը ինքնամեկուսացված անձանց կողմից են կատարվել ։ Արձանագրվել է նաև ինքնավնասման 612 դեպք ․ հացադուլ հայտարարելու 430 դեպք, որոնք հիմնականում կապված են քրեական գործերի հետ» ,–ասաց Ղարագոզյանը։
Վերջինս ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության որևէ դեպք այս տարիների ընթացքում չի բացահայտվել։ Ընդհանուր առմաբ՝ խումբն արձանագրում է, որ մահվան դեպքերով գործերի քննությունը արդյունավետ չի իրականացվում։
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն էլ ասում է, որ մշակված նոր ռազմավարությամբ թիրախավորվել են ինքնասպանության և մահվան դեպքերը, իրականացնելու են համալիր ծրագիր, որն ուղղված կլինի ինքնասպանությունների, մահվան դեպքերի, ինքնավնասումների դեպքերի բացահայտմանը և համալիր միջոցառումների իրականացմանը։
Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը անդրադարձավ նա֏ ցմահ դատապարտյալների խնդրին՝ասելով,որ նրանց վերաբերյալ որևէ գործ Հայաստանում չի վերանայվել
«Ունենք Հայաստանում երկու դեպք, երբ հիվանդության հիմքով անձինք ազատ են արձակվել, մեկ դեպքի պարագայում գործել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանգամանքը»։
Ռևազյանն ընդգծում է, որ նույնիսկ դրական եզրակացություններով գործերը գնում են դատարաններ, բայց պայմանական վաղաժամկետ ազատումը չի գործում։
Սակայն ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն ասում է,որ ցմահ ազատազրկվածների մասով պետք է արձանագրել, որ չեն կարող դատարաններին ստիպել, դրական եզրակացությունների հիման վրա անձին ազատ արձակեն։
«2019 թվականին քրեակատարողական համակարգում բացառիկ դեպք է արձանագրվել՝ երկու ցմահ դատապարտված անձի ռեժիմ փոխվել է՝ կիսափակ ուղղիչ ռեժիմից կիսաբաց ուղղիչ ռեժիմով»։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ասում է ,որ նախարարությունում մատնանշված խնդիրներներից տեղյակ են, ու դրանք այս պահին էլ քննարկում են ։ Խոսելով կոռուպցիոն դրսևորումների մասին՝ փոխնախարարը համակարգում համակարգային կոռուպցիան բացառում է։
«Ներկայումս քրեակատարողական ոլորում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չի կարելի, առանձին դեպքերը բացառված չեն։
Նախարարությունը պլանավորում է նաև քրեակատարողական ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարձրացում՝ աշխատանքի առավել արժանապատիվ պայմանների ապահովում։
Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը հաջորդ տարի կբարձրանա 30 տոկոսով։

 

Արմինե Գևորգյան