Բավ է պառակտվել
24-10-2016 14:41

Ինչ ուտել քնելուց առաջ՝ նիհարելու համար

Ուտելու ժամերի միջև մեծ ընդմիջումները ավելորդ ախորժակ են գրգռում՝ հետեւաբար նաեւ ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնում, համարում են դիետոլոգները։ Դրա համար էլ երեկոյան ժամը վեցից հետո ուտել կարելի է ու պետք է, բայց կարեւոր է հաշվի առնել, որ քնին պատրաստվող օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։ Դիետոլոգները նշել են, թե որ մթերքները կարելի է ուտել ուշ ժամին առանց ավելորդ քաշ հավաքելու վտանգի։

 

Նման մթերքներից է կաղամբը, որը կարելի է գործածել գործնականում որքան ասես ու ցանկացած ձեւով։ Կաղամբը ունի ցածր կալորիականություն ու այն մարսելու համար մեծ էներգիայի ծախս է պահանջվում, բացի դրանից այն հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։

Երեկոյան հարմար է նաեւ եփած եգիպտացորեն ու բազուկ ուտելը։ Եգիպտացորենը ունի տարրեր, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել խոլեստերինից ու խոչընդոտում են ճարպային պաշարների կուտակմանը։ Բազուկից պատրաստված աղցանը կօգնի այրել ճարպը, բազուկի մեջ պարունակվող բետաինի շնորհիվ։

Բացի դրանից բազուկը օրգանիզմը մաքրում է շլակներից ու կարգավորում աղիների աշխատանքը։

Նաև փորձագետները երեկոյան ուշ ժամերի համար հարմար են համարում ծիրան ու նեկտարին ուտելը։ Այդ մրգերում, հակառակ տարածված տեսակետի, քիչ են կալորիաները, ընդ որում եղածն էլ «ճիշտ» կալորիաներ են, այսինքն ճարպափոխանակությանը նպաստող ածխածիններ ու բջջանյութ։

Ընդհանուր առմամբ երեկոյան տեղին են նաեւ շոգեխաշած բանջարեղենը։ Դիետոլոգների խոսքով, շոգեխաշած բանջարեղենը ավելի լավ է մարսվում, քան թարմը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր, վիտամիններ ու միներալներ է յուրացնում։