Հայաստանը EF English Proficiency Index-ում զբաղեցրել է 38-րդ տեղը՝ նախորդ տարվա 47-րդ տեղից:
Վրաստանը հայտնվել է 34-րդ հորիզոնականում՝ 2023 թվականի համեմատությամբ երկու տեղով բարելավելով իր արդյունքը։ Ադրբեջանը, ընդհակառակը, նահանջել է 86-րդ տեղ՝ զիջելով չորս դիրք։
Թուրքիան զբաղեցրել է 65-րդ տեղը, Ռուսաստանը՝ 44-րդը, Իրանը՝ 62-րդը։
Ընդհանուր առմամբ վարկանիշում ներկայացված է 116 երկիր։