Բավ է պառակտվել
06-08-2018 22:13

Հավանակա՞ն է Սեյրան Օհանյանի ներգրավումը մարտի 1-ի իրադարձություններին (Տեսանյութ)

Հետաքննության շահերը պաշտպանելու նպատակով հատուկ քննչական ծառայության ղեկավարը չի ցանկանում մեկնաբանել «Մարտի 1-ի» քրեական գործին ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներգրավման հավանականությունը: Մինչդեռ Սասուն Խաչատրյանը, խոսելով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին նշել էր, որ Սեյրան Օհանյանը, որն այն ժամանակ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, սպառնացել է ցուցարարներին բանակի կոշտ պատասխանով:
«Եթե հիշում եք, մարտի 1- ի արդեն ուշ երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որով փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ եթե նրանք հանկարծ դուրս գան, հավաքվեն և սկսեն իրավական ռեժիմով արգելված ինչ որ գործողություններ ձեռնարկել, ապա բանակը շատ խիստ կպատժի դրա համար: Ես բառացի չեմ հիշում, բայց դա էր իմաստը: Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ գործողությունների իրականացումը հանձնարարված էր բանակին:, Կներեք, բայց էլ ինչպե՞ս է լինում սահմանադրական կարգի տապալումը», - լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կասկած չկա, որ 10 տարի առաջ իրոք խախտվել են մարդու հիմնական իրավունքները, հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Սահմանափակվել էին մարդկանց ազատ տեղաշարժի, հանրահավաքաների անցկացման և խոսքի ազատության իրավունքները», - ասել է նա: Խոսելով Սեյրան Օհանյանի ելույթի մասին, Սաքունցը նշեց, որ արդեն 2008-ին այն ընկալվել էր որպես սպառնալիք քաղաքացիների կողմից, սակայն իրավական դասակարգում ստացավ միայն 10 տարի անց: Նրա խոսքերով, Օհանյանը պատկանում է նաև այն պաշտոնյաների թվին, որոնց անգործությունը հանգեցրեց մարտի 1-ի արյունալի դեպքերին, և նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի: