Բավ է պառակտվել
01-07-2019 13:12

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի դատավորի թեկնածուն կոչ է անում հրաժարվել “վեթինգ” տերմինից

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանը երկուշաբթի խորհրդարանում քննարկման ժամանակ կոչ է արել հրաժարվել «վեթինգ» տերմինից՝ դատարանների նկատմամբ վստահությունը վերադարձնելու համատեքստում:

Մայիսի 20-ին Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը և եկել է դատական համակարգում “վիրահատական միջամտության” ժամանակը։: Մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (վստահության ստուգում), և երկիրը պետք է ներդնի անցումային արդարադատության մեխանիզմներ:

“Այն (վեթինգ բառը) միշտ չէ, որ դրական ներուժ է պարունակում, մեր առջև կանգնած չէ հենց վեթինգի խնդիրը, մենք ապահովում ենք դատավորների արդար, անաչառ, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից աշխատանքը: Դրանք պետք է լինեն այն չափանիշները, որոնց մենք պետք է հետևենք», - ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ դա դասական իմաստով վեթինգ չէ, ավելին, միայն դատավորների համար հստակ պահանջներ սահմանելուց հետո կարելի է խոսել դատական համակարգի բարեփոխումների մեխանիզմների կիրառման մասին:

Ինչ վերաբերում է այդ փոփոխություններն առանց ցնցումների իրականացնելուն, ապա, ըստ թեկնածուի, դրան կարելի է հասնել քայլ առ քայլ:

“Առաջին հերթին, բոլոր այն անձինք, որոնց նկատմամբ իրավապահ մարմիններն ունեն տեղեկատվություն, պետք է պատասխանատվություն կրեն, երկրորդ` անհրաժեշտ է հասկանալ, թե արդյո՞ք այդ դեպքերում առկա են մարդու իրավունքների կոպիտ, կանխամտածված խախտումներ։ Սրանք առաջին քայլերն են”, - ասել է Մարգարյանը, նշելով, որ պետք է ներդրվեն դատավորների աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներ, բայց խոսքը չի գնում քննվող գործերի թվաքանակի մասին:

Միաժամանակ, թեկնածուն հայտարարել է, որ նորմերի ընդունումն ինքնին ոչինչ չի նշանակի, մինչև դրանք չսկսեն գործել: Մարգարյանը նշել է, որ ԲԴԽ անդամներն առաջինն են, ում նկատմամբ պետք է կիրառվի վեթինգը, և նա անձամբ պատրաստ է այդ գործընթացին: