Այս հանգստյան օրերին Արցախի տեսարժան վայրերը լի էին զինծառայողներով. սահմանի պահապանները տարբեր զորամասերից այցելել էին մշակութային վայրեր՝ Գանձասար, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց:
Զինծառայողները արգելոց թանգարանում մոտենում էին, ծանոթանում ցուցանշմուշներին, որոնք պեղվել, հայտմաբերվել էին Տիգրանակերտի պեղումների ժամանակ, արգելոցի բակում զրուցում միմյանց հետ:
Գանձասար վանական համալիրի բակում զինծառայողներով հիանում էին փյուռքահայերը, մոտենում, խնդրում լուսանկարվել նրանց հետ:
«Դուք մեր հպարտությունն եք», -ասաց լուսանկարվել ցանկացողներից մեկը: