Բավ է պառակտվել
26-01-2021 18:58

Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են: «Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:

Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինէ ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:

«Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». սկանդալային բացահայտում
Երևանը հայտնում է Գեղարքունիքում ադերբեջանական զինուժի հետ մարտերում հինգ վիրավորվածի մասին։ Հարուցվել է քրեական գործ
Զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղի 2020թ․ միակ շրջանավարտն էր
Կրակել են նոր ձևավորված գրեթե բոլոր սահմանագծերի ուղղությամբ․ Գեղարքունիքի մարզպետ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է տեղեկատվությունը հանրապետության Գեղարքունիքի մարզում տիրող ռազմական իրավիճակի վերաբերյալ