Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամնակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել խնդրահարույց ոլորտները շարունակում են լինել դատախազությունն ու դատարանները: Ըստ նրա՝ նախորդ տարվա զեկույցը ամենածավալունն է նախորդների թվում: «Մենք փորձել ենք ներկայացնել ոչ միայն կատարված աշխատանքը, այլև մարդու իրավունքների շուրջ իրավիճակը: Անդրադարձել ենք ինչպես գերատեսչությունների, 25 պետական մարմինների աշխատանքներին, այնպես էլ առանձին ուղղությունների, որտեղ խնդիրներ կան՝ մարդու իրավունքների հետ կապված: Առանձին գլուխ նվիրված է փակ հաստատություններին»,-նշեց օմբուդսմենը:
Անրադառնալով ՄԻՊ-ի աշխատանքների քննադատություններին Անդրեասյանն ընդգծեց, որ որոշ պետական մարմինների նյարդային արձագանքը դեռևս չի նշանակում, որ օմբուդսմենի խորհուրդները չեն ընդունում: «Ինչքան էլ քնադատեն, միևնույն է անում են այն, ինչ պահանջում է օրենքը: Աշխատանքի բարելավման միտում կա»,-ընդգծեց Կ. Անդրեսայանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում տիրող իրավիճակը բավականին դրական կերպով տարբերվում է անգամ որոշ եվրոպական երկրների հետ համեմատ: «Հետխորհրդային երկրներից Հայաստանը լավագույն դիրքերից մեկն է զբաղեցնում մարդու իրավունքների ոլորտում »,-ասաց նա:
Բավ է պառակտվել