Բավ է պառակտվել
18-07-2018 19:23

Կարեն Կարապետյանի բիզնեսներից մեկը հարվածի տակ է

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին։

Օրաթերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական, անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղա­կալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փա­թեթը: Եվ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել:

Ըստ նախնական հաշվարկների՝ շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը, հաշվի առնելով նաև այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ:

Ինչ վերաբերում է «էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստաց­նել. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատող­ների»: