Բավ է պառակտվել
08-08-2015 13:17

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին, ով գերեվարվել է 2014թ.-ի դեկտեմբերին:  Այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Նշվում է, որ աշխատակիցների միջոցով ադրբեջանական գերության մեջ հայտնված նախկին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամները փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով: 
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան նշել է, որ նման այցելություններն իրականացվում են գերիների վիճակին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ընտանիքների հետ կապ պահպանելու համար: 
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: