Բավ է պառակտվել
19-08-2021 15:47

Կռփազենքեր, նռնակներ, թմրամիջոցներ․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում (տեսանյութ)

Երեկ երեկոյան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Շեշտը դրվել է հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման և բացահայտման վրա։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։