Բավ է պառակտվել
25-10-2018 18:28

Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի պապը քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում

Երեկ Հռոմում կայացել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս I պապի հանդիպումը, տեղեկացրել է Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը։ Կրոնական առաջնորդները նախ առանձնազրույց են ունեցել, որից հետո կայացել է հանդիպումը հայ Պատրիարքի պատվիրակության հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և համագործակցությանը։ Քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքների խնդիրներին, ինչպես նաև Երուսաղեմում եկեղեցիների իրավունքերին առնչվող հարցեր։ Կողմերը նշել են լրացուցիչ խթանների և քրիստոնեական եկեղեցիների համագործակցույթան ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը մարդկության առաջ ծառացած խնդիրների լուծման և խաղաղություն հաստատման համար։
“Մեր զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը”,- ասվում է հաղորդագրության մեջ: Նույն օրը Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: “Խոսվեց երկու Եկեղեցիների միջև կապերի զորացման ուղիների, Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների և համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին”, - նշվել է հաղորդագրության մեջ։