Բավ է պառակտվել
07-01-2021 10:10

Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցում Եռաբլուրում

Սուրբ Ծննդյան հաջորդող օրը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Եկեղեցու առաջնորդն աղոթք է մատուցել զոհված զինվորների հոգիների հանգստության համար:

Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է որպես հանգուցյալների հիշատակի օր, որը կառավարության կողմից հայտարարված է ոչ աշխատանքային:
Նախորդ օրը` հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշել է Աստվածահայտնության և Ծննդյան տոնը (Հայ եկեղեցում դրանք նշվում են որպես մեկ տոն): Բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական պատարագ, տեղի է ունեցել Ջրօրհներգի (ջրի օծման) արարողություն: Հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Հիսուսի Անվանակոչության տոնակատարությամբ: ։