Բավ է պառակտվել
07-09-2022 07:47

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, ներկայացնելով արևելյան ուղղափառ եկեղեցիները: Այս մասին ասվում է կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։

Ընտրություններն անցկացվել են Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ժամանակ։

Վեհափառ Հայրապետը երկու անգամ (1991-1998 եւ 1998-2006) արդեն ընտրվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ։ Նա աստվածաբանական և էկումենիկ թեմաներով մի քանի գրքերի հեղինակ է։