Բավ է պառակտվել
08-03-2021 10:15

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային տոնի առիթով

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շնորհավորական ուղերձ են հղել կանանց միջազգային տոնի առիթով, մաղթելով կյանքի խաղաղ և երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ, այսօր և միշտ։
Հայրապետն իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է հղել տիկնանց և օրիորդներին, նշելով կանանց անփոխարինելի դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով սերունդներին կրթելու գործում:
«Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։
Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահությունն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարությունԺ,- նշել է կաթողիկոսը։
Նա մաղթել է բոլոր մայրերին և քույրերին, որպեսզի նրանք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեն տոնը ծանր կորուստներից հետո, ուժ ու կորով համայն ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի։
Կանանց միջազգային օրը տոն է, որն ամեն տարի նշվում է մարտի 8-ին մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում: Այն հայտնվել է որպես կանանց համերաշխության օր հավասար իրավունքների և ազատության պայքարում: 1975-ի մարտից է Կանանց միջազգային օրը նշվում է ՄԱԿ-ում: