Բավ է պառակտվել
11-10-2021 15:33

Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Այցի շրջանաներում նախատեսված են հանդիպումներ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ, ինչպես նաև մասնակցություն տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: