Բավ է պառակտվել
22-12-2020 13:06

Փաշինյանի ներակայությունը րոպե առ րոպե քանդում է մեր պետականության հիմքերը. Արա Զոհրաբյան

Հայրենիքի փրկության շարժմանը մաս կազմող տարբեր անհատներ և կազմակերպություններ այս պահին Երևանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
17 ուժերի կողմից այս օրը հայտարարվել է իբրև իրենց պայքարի ամենավճռական օր: Կոչ է արվել բոլորին՝ դիմել գործադուլի եւ դասադուլի, միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին:
Այս պահին փաստաբաններն, օրինակ, Փաստաբանների պալատի շենքի մոտից երթով շարժվում են դեպի Ազգային ժողով, որից հետո պետք է գնան դատախազություն: Հանրապետության հրապարակում արդեն հավաքվել են 17 ուժերի ներկայացուցիչներ:
Լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի արարքում դավաճանության հանցակազմի տարրեր կան, և, բնականաբար, միացել են այսօրվա բողոքի ակցիաներին:
«Փաստաբանները կամավոր հրաժարվել են մասնակցել դատական նիստերի կամ քննչական գործողությունների: Ակնկալում ենք՝ այս բողոքի ակցիաների միջոցով հասնենք նրան, որ վարչապետը հեռանա, քանի որ նրա ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը»,- նշեց ՓՊ նախագահը: Զոհրաբյանի խոսքով, իրենք մասնագիտական հանրույթ են ներկայացնում, եթե հասել են այն օրը, որ իրենք էլ են մասնակցում նմանատիպ բողոքի ակցիաների, նշանակում է, իրոք, վիճակն օրհասական է, պետականության լուրջ վտանգ են տեսնում:
Նա նաև նշեց, որ բոլոր այն ոստիկանները, ովքեր ի սրտե փորձում են ցուցարարներին ճնշել, կամ նման բռնաճնշումների մասնակից են, պետք է պատասխավատվության ենթարկվեն, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն:

Արմինե Գևորգյան