Բավ է պառակտվել
03-10-2022 18:08

Երևանի առանցքային էստակադան ժամանակավորապես կփակվի

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից;

Նշվում է, որ պատճառը դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն են, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 5-ին և կավարտվեն հոկտեմբերի 25-ին։

«Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։