Բավ է պառակտվել
18-07-2022 09:34

Երբ կնահանջի շոգը Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հայաստանի տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հուլիսի 18-22-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ, Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։։

Երևանում երկուշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 39-41 աստիճան, այս ջերմաստիճանը կպահպանվի մինչև չորեքշաբթի ներառյալ։ Հինգշաբթի օրը ջերմաչափ սնդիկը կիջնի մինչև 37-39 աստիճան, իսկ ուրբաթ օրը՝ 35-37 աստիճան։ Այս օրերին մի քանի աստիճանով ջերմաստիճանի նվազում է սպասվում նաև մարզերում։