Բավ է պառակտվել
31-08-2019 11:51

Ավելացել է Վրաստանում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների թիվն

Երևանից Բաթումի ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների թիվը հասել է 16-ի, տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության տեղեկության, ժամը 02։00-ից 03։00 միջակայքում Երևանից Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրովտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Հաղորդվում է Հայաստանի երկու մահացած քաղաքացու մասին: Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 15 տուժածի մասին։

“Ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող Հայաստանի քաղաքացիներից չորսի վիճակը խայրահեղ ծանր է։ Վեց քաղաքացի ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, երեք տուժածի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մնացած երեքի առողջական վիճակի մասին հավաքվում են լրացւոցիչ տեղեկություններ”,-հայտնել է Նիկողոսյանը։

Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։