Բավ է պառակտվել
13-08-2019 20:58

Հայաստանի թիմը <<Խաղաղության մարտիկ>> մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը (Լուսանկարներ, տեսանյութ)


Աշխարհի լավագույն զինծառայող տիտղոսակիրը մեր հայրենակից Արմինե Գրիգորյանն է : 22-ամյա Արմինեն, որը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ու այսօր արդեն ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար, հաշվում է այն մեդալների քանակը, որոնց արժանացել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցաշարում:
<<Ընդհանուր մեդալների քանակը 7-են: 5-ը մրցափուլերի համար է, 4-ը առաջին մրցանակ ,իսկ մեկն էլ երկրորդ: Իսկ մյուսները արժանացել եմ <<Դիպուկահար>>, <<Ռազմական պատմության գիտելիքների ստուգման>> և <<Էրուդիտ>> մրցաձևերից>>,-ասում է Արմինեն
Ծնունդով տավուշեցի, Արծվաբերդ գյուղում ծնված Արմինեի ընտանիքում մայրն է փոքր-ինչ դեմ եղել, որ աղջիկը զինվորական դառնա , բայց կարճ ժամանակ անց համակերպվել է այդ մտքին: «Ականջներումս միշտ եղել է թշնամու կրակոցների ձայն, քանի որ ապրել եմ սահմանամերձ Արծվաբերդ գյուղում», -ասում է Արմինեն ու հավելում, որ հենց դա էլ նպաստել է, որ ընտրի զինվորականի մասնագիտությունը:


<<Դպրոցում մասնակցում էի ռազմամարզական խաղերի օլիմպիադային ու հենց դա էլ նպաստեց, որ դառնամ զինվորական: Ես միշտ ասել եմ, որ եթե մասնագիտությանդ լավ ես տիրապետում ավելի հեշտ է լինում, քան տղաների մոտ: Սկզբում զարմանում էին, որ աղջիկը կարող է լինել դասակի հրամանատար,այն էլ 22 տարեկան: Բայց դա միայն սկզբում է, հուսով եմ կհամակերպվեն ,քանի որ գնալով կին զինծառայողները ավելանում են բանակում>>,-ասում է Արմինեն:


Մեդալներից առանձնացնում եմ «Լավագույն դիպուկահար» մեդալը ու հարցնում՝ հնարավո՞ր է ինչ-որ ժամանակ հետո դիպուկահարի դիրքում լինի: Արմինեն ժպտում է ու ասում, որ դասակի հրամանատար լինելով՝ կարող է ավելին անել:
<<Դիպուկահարը ավելի թեթև մասնագիտություն է,ես կարող եմ ունենալ իմ ենթակայության տակ դիպուկահարներ:Այս պահին էլ սովորում եմ ԵՊՀ –ում և երազանք ունեմ ռազմական ոլորտում Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում ,բայց առայժմ դեռ այդ մասին չեմ մտածում>>:
«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ» կրակային պատրաստության «Դիպուկահար», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը: Պայքարը բավական թեժ է եղել, քանի որ բոլոր երկրները ներկայացրել էին իրենց լավագույն մարզիկներին: Ռուսատանի Զինված ուժերի ներկայացուցիչ սերժանատ Գեգվարձի Դադուկավիլոն նշում է, որ այս մրցաշարը շատ կարևոր նշանակություն ուներ իրենց երկրի համար:
<< Հայերը շատ ուժեղ են,բայց մենք էլ հետ չենք մնում: Ասում են, եթե տանն ես անգամ պատերն են քեզ օգնում: Բայց մենք ավելի շատ կմարզվենք, որ ավելի լավ ներկայանանք: Սա պատվաբեր մրցակցությունն էր,քանի որ բոլոր թիմերն էլ ուժեղ էին: Մենք զինվորականներս պետք է ունենանք բարձր պատրաստվածություն . թե՛ սպորտային,թե՛ ինտելեկտուալ ,թե՛ ստեղծագործական ոլորտներում: Այս մրցաշարում առաջին հերթին մենք ոչ թե ներկայացնում ե նք մեզ,այլ մեր երկիրն ու զինված ուժերը:

 
Հայաստանը առաջին անգամ զբաղեցրեց առաջին տեղը: <<Սա կարևոր ձեռքբերում է մեր բանակային կյանքում >>- ,ասում է Դավիթ Տոնոյանը ու հավելում, որ <<Խաղաղության մարտիկը>> ոչ միայն շատ կարևոր և հետաքրքիր, այլ նաև ինտելեկտուալ մրցաշար է։
<<Սա մի մրցույթ է, որտեղ ստուգվում են մարտական վարպետությունը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, գնահատվում են մասնակիցների գիտելիքները ռազմական պատմության վերաբերյալ և ստեղծագործական ընդունակությունները>>։
Նշենք,որ պատվոգրերը այսօր հաղթողներին հանձնել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապալովը Դիլիջանում ՝Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանում:

Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի ։ Մրցումներին մասնակցում են Հայաստանի դաշնակից և բարեկամ պետությունները՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հունաստանը և Իրանը:

 

Արմինե Գևորգյան