Բավ է պառակտվել
30-03-2022 12:39

Հայ դպրոցականների թիմը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանում կայացած «Ռոբոարտ» մրցույթում

Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալ է նվաճել «Ռոբոարտ-2022» մրցույթ-փառատոնում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամլո ծառայությունը։

Մրցույթն առցանց անցկացրել է Վորոնեժի «Փորձատեխնիկական դպրոց»-ը մարտի 21-ից մարտի 27-ը։ Մասնակցության 915 հայտ է ներկայացվել Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։

Հայաստանը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին 12-րդ դասարանցի Նարեկ Սարգսյանը և 11-րդ դասարանցի Գևորգ Սարգսյանը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։

Հայ դպրոցականների նախագիծը հնարավորություն է տալիս իրականացնել հողի ավտոմատ ջրում և օդորակում՝ հաշվի առնելով հողի և եղանակային պայմանների պարամետրերը։ Տվյալները և դրանց դինամիկան գրանցվում և վերլուծվում են, նախատեսված է հեռակառավարման հնարավորություն երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։