Բավ է պառակտվել
15-09-2021 11:38

Հայաստանի ՄԻՊ գրասենյակից աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք Ադրբեջանի կողմից խախտումների փաստերը հավաքագրելու համար

Հայաստանի Մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ, հայտնում է օխբուդսմենի մամլո ծառայությունը։

Այցելության նպատակն է փաստահավաք աշխատանքներ իրականացնել ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2021թ․ սեպտեմբերի 9-ից ադրբեջանի իշխանությունները ոստիկանական հենակետ են տեղադրել Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի հատվածում (Հայաստանի Սյունիքի մարզ, Գորիս)։ Հենակետը գործում է սեպտեմբերի 11-ից, և, Հայաստանի ԱԱԾ հայտարարությամբ՝ ադրբեջանցի ոստիկանները ստուգում նե իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը։