Բավ է պառակտվել
19-01-2023 09:56

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո Հայաստանի ԶՈՒ 2–րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից

Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է նախագահի կայքում։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից։ Շինությունից դուրս է բերվել 15 դի, տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 3 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։