Բավ է պառակտվել
19-06-2019 18:45

Սփյուռքի գործերով հանձնակատարն իր աշխատանքը կսկսի Ռուսաստանից

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատմել է իր աշխատանքում այն առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների մասին, որոնցից նախատեսում է սկսել գործունեությունը։

Նստավայրը՝ Երևանում, ինքը՝ սփյուռքում

Ինչպես նշել է Սինանյանը Հայաստանի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում, հանձնակատարի շատ գործառույթներ կտարբերվեն նախկինում գործող նախարարության գործունեությունից։ Մասնավորապես, կրթական, սպորտային և մշակութային ծրարգրերը այսուհետ կիրականացնեն համապատասխան նախարարությունները, մնացած բոլոր հարցերը կմնան հանձնակատարի իրավասության ներքո։

Հանձնակատարը հաշվետու կլինի միայն վարչապետին և պարտադրված չի լինի մասնակցել հաշվետվությունների ներկայացմանը խորհրդարանում և կառավարությունում։ Սրանով կառավարությունը ոչ թե նսեմացնում է սփյուռքի կարևորությունն, ինչպես շատերը մտածեցին Սփյուռքի նախարարությունը փակելուց հետո, այլ հակառակը՝ վարչապետը ցույց է տալիս սփյուռքին, որքան կարևոր են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

“Սա հնարավորություն կտա հանձնակատարին ավելի շատ ժամանակ անցկացնել սփյուռքում և աշխատել նրա հետ, Երևանում անընդհատ գտնվելու անհրաժեշտություն չի լինի։ Թեև հիմնական նստավայրը Երևանն է, ենթադրվում է, որ ես ֆիզիկապես ավելի շատ կլինեմ սփյուռքում և այնտեղ շատ ժամանակ կանցկացնեմ”,- ասել է Սինանյանը։

Մենք, հիմանկանում, չենք ճանաչում Սփյուռքը

Ինչպես կարծում է Սինանյանը, Սփյուռքի նախարարությունը պետք է մշակեր և իրականացներ սփյուռքի հետ պետության փոխհարաբերությունների քաղաքականությունը, բայց դա չի արվել։ Սա մնում է գրասենյակի կարևոր խնդիրներից մեկը։

“Մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն մշակել, որի արդյունքում հնարավոր կլինի առավելագույն մակարդակի բարձրացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Քաղաքականություն մշակելու համար հարկավոր է հասկանալ մի հսկայական սփյուռք, որը մենք, հիմնականում, չենք ճանաչում”,-ասել է Սինանյանը։

Որպես պատճառ նա նշել է վերջին 10 տարիների ընթացքում այս ուղղությամբ տարվող աշխատանքների բացակայությունը։ Նա նշել է, որ սփյուռքը կազմված է բազմաթիվ համայնքներից, որոնք շատ տարբեր են թե իրենց հայացքներով, թե ծագումով, գործում են տարբեր քաղաքական համակարգերում և նույնիսկ նույն պետության մեջ շատ տարբեր են: Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանի հայկական համայնքը, որը տարբերվում է մարզից մարզ, ընդգծելով, որ նույն իրավիճակն է նաև ԱՄՆ-ում, որտեղ Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքյը տարբերվում է Նյու-Յորքից։ Նրա խոսքերով, գոյություն ունեն տարբերություններ սերունդների միջև, ինտեգրման մակարդակի, ասիմիլացիայի, Հայաստանի նկատմամբ հետաքրքրության:

“Պետք է համակարգված և խորը ուսումնասիրել, հասկանալու՝ ու՞մ հետ գործ ունենք, առաջարկենք անհատական մոտեցումներ և բարելավենք հարաբերությունները գիտական հիմունքների վրա”, - ասել է Սինանյանը:

Հայրենադարձությունը որպես հաջողության ամենաբարձր ցուցանիշ

Խոսելով իր աշխատանքի առաջնահերթությունների մասին, Սինանյանը նշել է, որ հիմնական խնդիրը սփյուռքը պահպանելն է, որպեսզի այն ամբողջովին չասիմիլացվի իր երկրներում և շեշտել է, որ դա ազգի պահպանման բարոյա-հոգենբանական, ռազմավարական խնդիր է:

«Մենք փոքր երկիր ենք, և բնակչության մեծամասնությունը ապրում է արտերկրում, գերազանցելով տեղացիներին 2.5 անգամ: Սփյուռքը ոչ միայն գիտական, տեղեկատվական, ֆինանսական, մասնագիտական ներուժ է։ Նրա ներկայացուցիչները նաև պոտենցիալ հայրենադարձեր են։ Անհրաժեշտ է մշակել այնպիսի քաղաքականություն և ստեղծել այնպիսի պետություն, նաև` նրանց օգնությամբ, որպեսզի առավելագույն թվով մարդ վերադառնա”, - ասել է Սինանյանը:

Նա նշել է, որ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ եղել են հայրենադարձության դեպքեր, որոնց վառ օրինակն է 40-ականների բումը, երբ 300-350 հազար մարդ վերադարձել է Հայաստան, սակայն վատ կազմակերպման, տեղական բնակչության պատրաստ չլինելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով հետևանքները բացասական են եղել։

Նա կարծում է, որ կարելի ձեռնարկել նման քայլեր, սակայն անել դրանք մտածված, գիտակցված, ցուցաբերելով պետական մոտեցում, իսկ դրա համար հարկավոր է ուսումնասիրել այլ երկրների փորձը։ Որպես օրինակ նա բերել է Իսրայելը, որը գրագետ քաղաքականության շնորհիվ 1915թ․ 100 հազարի դիմաց ավելացրել բնակչության թիվը մինչև ներկայիս 8,5մլն։ Նա նաև նշել է, որ, ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը չկարողացավ գրագետ կազմակերպել հայերի ներգաղթը Սիրիայից և Իրանից։ Արդյունքում, պայմանների բացակայության պատճառով Հայաստան ժամանած շատ փախստականներ շուտով մեկնեցին երրորդ երկրներ։

՛Պետք է մշակել քաղաքականություն ոչ միայն նման ֆորս մաժորային իրավիճակներին պատրաստ լինելու համար, այլ նաև, որ մենք թելադրենք պատմություն, խրախուսենք մեր հայրենակիցներին վերադառնալ: Սրա համար մենք պետք է ուսումնասիրենք սփյուռքը։ Հենց դրա համար է անհրաժեշտ, որ ես մշտապես լինեմ սփյուռքում, որպեսզի վերլուծեմ և մշակեմ քաղաքականություն տարբեր համայնքների համար”,-ասել է Սինանյանը։

Նա նաև նշել է, որ դրա համար Հայաստանը պետք է ամրապնդվի գլոբալ առումով և այժմ, հեղափոխության արդյունքում, երկիրն ունի ռեբրենդինգի պատմական հնարավորություն:

՛Այն երկիրը, որը ասոցացվում էր բացասական երևույթների հետ, արդեն մաքրվել է: Սփյուռքում գոյություն ունի այն հասկացությունը, որ այս նոր պետությունը, նոր հայրենիքը, իշխանության ճյուղերը բարեփոխվում են: Համոզված եմ, որ այս ամենը կհանգեցնի բնականոն հայրենադարձության խթանմանը և սփյուռքում տրամադրությունների փոփոխությանը: Փոփոխություններ արդեն կան, և մենք պետք է փաստերով մշտապես ապացուցենք, որ երկրում շատ բան փոխվել է, որ ներկայիս Հայաստանը բոլորի հայրենիքն է, այլ ոչ թե վայր, որտեղ կարելի է մահանալ։ Հայաստանը վայր է, ուր պետք է ապրել։ Հայաստանը պետք է դառնա մի երկիր, ուր ամեն հայ պետք է ձգտի լինել և ապրել”,-ասել է Սինանյանը։

Նա նշել է, որ հայրենադարձությունը որպես վերջնական արդյունք կլինի իր գործունեության բարձրագույն ցուցանիշը, հավելելով, որ կան նաև այլ ուղղություններ՝ տնտեսություն, ներդրումներ։

““Հայստանը շահագրգռված է, որ սփյուռքի ֆինանսական ներուժի գեթ որոշ մասը ուղղվի երկիր։ Ռեսուրսը հսկայական է, մինչ այժմ միայն փոքր մասն է օգտագործվել` խթանելու Հայաստանի տնտեսությունն՛, - ասել է Սինանյանը:

Պետականաշինության մեջ Սփյուռքի ներգրավվածության հարցի վերաբերյալ Սինանյանը շեշտել է, որ կան տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու հնարավորության ապահովումը, ինչը սխալ է: Ըստ նրա, կան նաև այլ ձևաչափեր, որպեսզի սփյուռքն առավելագույնս ներգրավված լինի Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում, առանց վտանգավոր նախադրյալներ ստեղծելու: Այն վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և այլն:

Սփյուռքի տվյալների բազա

Սինանյանի կարծիքով, Հայաստանն այսօր միանշանակ չի հասկանում իր սփյուռքին, սխալ մոտեցումներ է ցուցաբերում նրանց նկատմամբ, և փոխհարաբերություններն անազնիվ էին, քանի որ կառավարությունը շահագրգռված չէր սփյուռքի իրական ներգրավվածությամբ Հայաստանի տնտեսական կյանքում և սահմանափակվում էր միայն կրթական կամ մշակութային բաղադրիչով:

Որպես օրինակ, նա նշել է, որ նախարարությունում կա հավաքածու, որտեղ ներկայացված են հայկական սփյուռքի ներկայացուցիչների տվյալները, կատարվել է աշխատանք, և ստեղծվել է տեղեկատվական բանկ, որը ներառում էր ընդամենը 20 հազար մարդ 7 միլիոնանոց սփյուռքից:

«”ամոզված եմ, որ այս տեղեկատվության 30-40%-ն արդեն ակտուալ չէ, բայց կարևոր է, որ կառավարությունը լավ տվյալների բազա ունենա, որտեղ ներառված լինեն որոշակի հեղինակություն ունեցող սփյուռքի ներկայացուցիչներ”, - ասել է Սինանյանը:

Կսկսենք Ռուսաստանից

Սինանյանը գտնում է, որ պետք է սկսի իր աշխատանքը Ռուսաստանից, քանի որ այնտեղ է գտնվում խոշորագույն հայ համայնքը՝ աշխարհագրական առումով՝ ամենատարածված և կազմով՝ բազմազան:

«Ռուսաստանի հայ համայնքը Հայաստանի համար ամենամեծ ներուժերից մեկն է, - ասել է Սինանյանը:

Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք ամերիկյան սփյուռքի ներկայացուցիչը կարող է ներկայացնել արտասահմանում ապրող բոլոր հայերի շահերը, նա նշել է, որ ինքն առաջին հերթին Հայաստանից է:

«Ես ծնվել եմ Հայաստանում, չնայած կյանքիս մեծ մասն ապրել եմ ԱՄՆ-ում : Կարծում եմ, որ նրանք, ովքեր չեն ապրել սփյուռքում, կապ չեն ունեցել նրա հետ, չեն անցել և չեն ճանաչում միգրացիայի շատ նրբություններ, չգիտեն սփյուռքի խդիրները, չեն կարող նրանց հետ ընդհանուր լեզու և ճիշտ լուծումներ գտնել”, - ասել է Սինանյանը: