Բավ է պառակտվել
27-09-2019 15:22

2020թ․ փետրվարին կձևավորվի Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մշակմամբ զբաղվող հանձնաժողով

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հնարավորության վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստման և հավաքման հանձնաժողովը կստեղծվի 2020թ․ փետրվարին, ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ փետրվարին կձևավորվի մասնագիտական խումբ, որը կզվաղվի սահմանադրական բարեփոխումների նախագծման հարցերով։

“Տվյալների հավաքագրման մասնագիտական խումբը կսահմանի այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ են բարեփոխումներ և կլինի ապաքաղաքական”, - ասել է Բադասյանը՝ շեշտելով, որ սա, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը:

Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, կնախատեսվեն պարտադիր փոփոխություններ, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները վիճարկելու հնարավորություն:

“Երկրում եղել է բացասական փորձ, երբ գործող իշխանությունն ինքն է որոշում, ինչը փոխել և ինչպես։ Մենք չենք գնալու նույն ճանապարհով, թողնելու ենք մասնագիտոթյան հանրույթն ինքը որոշի, ինչն է հարկավոր փոխել”,-ասել է Բադասյանը։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվել է 2015թ․դեկտեմբերի 6-ին։