Բավ է պառակտվել
22-04-2021 12:33

ԵԽԽՎ կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին․ պատգամավոր Ռուբինյան

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Պատգամավորը չի ներկայացրել որևէ այլ լրացուցիչ տեղեկություն։

Օրերս ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը։ Հայտարարություններ կամ այլ պաշտոնական փաստաթղթեր չեն ընդունվել, սակայն նիստում ելույթ ունեցողների մեծամասնությունը հայտարարել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց անհապաղ վերադարձնելու անհրաժեշտության մասին։