Բավ է պառակտվել
04-06-2019 15:47

“Կորպորասիոն Ամերիկա” ընկերությունը մտադիր է պահպանել “Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը

Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված Երևանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի շենքը կպահպանվի, հայտարարել է “Կորպորասիոն Ամերիկա” ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը։

“Կորպորասիոն Ամերիկային” պատկանող “Հայաստան-միջազգային օդանավակայաններ” ընկերությունը հանդիսանում է “Զվարթնոց” (Երևան) և Շիրակ” (Գյումրի) օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչը։

2018թ․ փետրվարին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացրել էր Կոնցեսիոների կողմից մշակված՝ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի 2018-2022թ․թ․զարգացման գլխավոր ծրագիրը։ Համաձայն դրա Երևանի “Զվարթնոց” օդանավակայանի կոնցեսիոներ հանդիսացող “Հայաստան-միջազգային օդանավակայաններ” ընկերությունը նախատեսում է գալիք հինգ տարում 32,8մլն դոլար ներդրում իրականացնել օդանավակայանի արդիականացման համար։ Փաստաթղթի համաձայն, նախատեվում էր նաև քանդել օդանավակայանի հին շենքը։ Որոշումը առաջացրել էր հայ հասարակության լայն շրջանակների վրդովմունքը, որի արդյունքում չիրականացվեց շենքի ապամոնտաժման ծրագիրը։

“Մենք տեղյակ ենք “Զվարթնոց” օդանավակայանի ուղևորափոխադրումների համալիրի հին շենքի մշակութային նշանակության մասին, և կաշխատենք այն պահպանելու ուղղությամբ, - ասել է Էռնեկյանը:

Նրա խոսքերով, ընկերությունը նաև մտադիր է զարգացնել գործող “Զվարթնոց” համալիրի աշխատանքն`ավելի շատ հնարավորություններ ապահովելու համար:

“Մենք կվերանայենք Հայաստանում ունեցած մեր նոր նախագծերըը, նոր ծրագրեր կիրականացնենք”, - ասել է նա `ընդգծելով այդ հարցում ՀՀ կառավարության հետ համագործակցության կարևորությունը:

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանի հին շենքը նախագծվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ. Չերքեզյանի, Ժ.Շեհլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և դիզայներ Ս. Բաղդասարյանի կողմից և շահագործման հանձնվել 1980 թ .:

“Զվարթնոց” օդանավակայանը շահագործվում է “Միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի կողմից` օդանավակայանի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարության կողմից տրամադրած 30 տարվա կոնցեսիոն կառավարման համաձայն: “Արմենիա-Միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի սեփականատերը Նյու-Յորքյան հոլդինգային ընկերությունն է, որի բաժնետոմսերի 100% -ը պատկանում է ազգությամբ հայ արգենտինացի Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian):