Բավ է պառակտվել
03-07-2019 18:55

“Սանիթեք” ընկերությունը ցանկանում է դատարանի միջոցով շուրջ 50հազ դոլար բռնագանձել Երևանի քաղաքապետարանից

“Սանիթեք Ինթերնեյշնլ” ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Այս տեղեկությունը հասանելի է DataLex դատական տեղեկատվական կայքում։

Հայցi գումարը կազմում է 24 702 187․6 դրամ (շուրջ 51,784 դոլար)։ Դատավոր է նշանակվել Ռուբեն Ներսիսյանը։ Այլ մանրամասներ չեն տեղեկացվել։

Արդեն մի քանի ամիս Երևանի բնակիչներn իրենց վրդովմունքն են հայտնում ամբողջ քաղաքում աղբի կուտակումների կապակցությամբ և դժգոհում համապատասխան ծառայությունների անգործությունից, մասնավորապես՝ Երևանի աղնահանության համար պատասխանատու Սանիթեք ընկերությունից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակայնորեն դժգոհել էր Սանիթեքի աշխատանքից և ընդգծել, որ երևանիցներն այլևս չեն հանդուրժի նման որակի աշխատանք։

Այս տարվա գարնանը Սանիթեքը երկու անգամ տուգանվել է մայրաքաղաքում աղբահանության բնագավառում իր պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15-ին `13 մլն դրամով (ավելի քան 26,8 հազար դոլար), իսկ մայիսի 3-ին` 26 մլն դրամով (54,1 հազ. դոլար):