Բավ է պառակտվել
29-03-2021 20:03

Սանիթեք ընկերությունը հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի

Հայաստանի մայրաքաղաքին աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ տրամադրող Sanitek (Սանիեք) ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ասվում է ընկերության տնօրինության տարածած հաղորդագրությունում։

Հարցի էությունը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապակայնորեն քննադատել է Սանիթեքի գործունեությունը, նշելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժի նման որակի աշխատանքը։ 2019թ․ գարնանը Սանիթեքը երկու անգամ տուգանվել է մայրաքաղաքի աղբահանության ոլորտում պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15-ին՝ 13մլն դրամ (այդ պահին՝ ավելի քան 268 հազ․դոլար) և մայիսի 3-ին՝ 26մլն դրամ (54,1հազ դոլար) գումարով։ Ավելի վաղ Sanitek International-ը ավելի քան 24,7մլն դրամի (շուրջ 51,784 դոլարի) հայց էր ներկայացրել ընդդեմ Երևանի։

Այնուհետև ընկերություն հանդես էր եկել ֆինանսական դժվարությունների մասին հայտարարությամբ, որոնք պայմանավորված էին նաև «քաղաքապետարանի կողմից չհիմնավորված և անհամարժեք պատժամիջոցներով և տուգանքներով»։ Ընկերությունը նշել էր, որ ֆինանսական ժնշումների արդյունքում իրենց վճար։ված գումարներից պահվել է ավելի քան 300մլն․ դրամ (շուրջ 630հազ․ դոլար)։

Մարությանը անհիմն էր անվանել տուգանքների մասին ընկերության փաստարկները։ Նա նաև նշել էր, որ ընկերությունը խնդրել է բարձրացնել պայմանագրի գինը, բայց դա օրենքի խախտում կլինի։ Նա առաջարկել էր լուծել գործող պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարել, ինչի հետ Սանիթեքը չէր համաձայնվել։

Ընկերության և քաղաքապետարանի միջեւ «աղբային» մարտերը բավական երկար են տևել,կողմերը մեղադրել են միմյանց պայմանագրի պահանջները չկատարելու մեջ: Sanitek- ը նշում էր, որ նրանց հատկացումներ չեն արվում, և տուգանքները թույլ չեն տալիս նրանց լիարժեք աշխատել, իսկ քաղաքապետարանից ասում էին, որ ընկերությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները ոչ միայն աղբահանության, այլ նաև աղբարկղեր տեղադրելու հարցում։

Ընկերության հայտարարությունը

««Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը:
Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրահուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի։

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի ուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ»:

Հաղորդագրությունում նշվում է, որ վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեք»-ի աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երևանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երևանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ:

«Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ: Ավելին, նոր պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական»,- ասվում է հաղորդագրությունում:

Նաև նշվում է, որ Հայաստանի կառավարության և Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում Սանիթեքի կրած վնասը գերազանցում է 25մլն դոլարը։

Այս հայտարարությունը հետևում է «Սանիթեք»-ի ավելի վաղ, մասնավորապես՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին տարածած հայտարարությանը, որով ընկերությունը ծանուցել էր իրավասու պետական մարմիններին արբիտրաժային հայց ներկայացնելու մտադրության մասին: Սակայն մինչ օրս այդ ծանուցումն անպատասխան է մնացել պետական մարմինների կողմից:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերել օտարերկրյա ներդրողի նկատմամբ, և, մասնավորապես, Երևանի նոր քաղաքային իշխանությունները, որդեգրելով վճռական քաղաքականության ռազմավարություն, ավելի սրեցին լարվածությունը «Սանիթեք»-ի հետ` քաղաքական առավելություն ստանալու նպատակով վերջինս փոխարինելով քաղաքային ընկերությամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ ընկերությունը փաստում է, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել «Սանիթեք»-ի ներդրումներն անհիմն կամ խտրական գործընթացներից և արդարացի վերաբերմունք ցուցաբերել:

«Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով և առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում»,- ասվում է հայտարարությունում։