Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի երաժշտական ակադեմիայի միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Այն Մինսկում անցկացված ԱՊՀ երկրների անդամ պետությունների ստեղծագործ եւ գիտական մտավորականության VIII համաժողովի ընթացքում ստորագրել են երաժշտական երկու բուհերի ռեկտորները: Համաժողովի շրջանակում նաեւ ԱՊՀ անդամ պետությունների կոնսերվատորիաների եւ երաժշտական ակադեմիաների ռեկտորների նիստ է կայացել, որի ժամանակ որոշվեց հետագա անելիքները:
Բավ է պառակտվել