Բավ է պառակտվել
26-03-2021 18:47

Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Ռ․ Քոչարյանին

Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով դատում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է ուրբաթ օրը՝ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները քննելուց հետո: Որպես պատասխանող է ներգրավված Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման վարչության պետ Մովսեսյանը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: