Բավ է պառակտվել
02-12-2022 12:40

Գործնական աշխատանքներ են տարվում Վերին Լարսի անցակետի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ․ Կոպիրկին

Կոնկրետ գործնական աշխատանքներ են տարվում Վերին Լարսի անցակետի հնարավորություններն ընդլայնելու և լրացուցիչ սարքավորումներում զինելու ուղղությամբ, որպեսզի մեքենաների, այդ թվում՝ բեռնատարների անցումն ավելի արագ իրականացվի։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Իհարկե, կան օբյեկտիվ բնական սահմանափակումներ, բայց, այնուամենայնիվ, վերջին տարիներին շատ բան է արվել Վերին Լարսի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ, և այդ աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում մեկ ամսից ավելի է, ինչ հսկայական խցանումներ են գոյացել, հայկական արտահանող ընկերությունները մեծ վնասներ են կրում շուտ փչացող ապրանքների կորստի պատճառով։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուս սահմանապահները խստացրել են հսկողությունը Վերին Լարսի անցակետում։ Չնայած անցակետի թողունակությունը վերականգնվել է՝ հերթերը պահպանվում են։