Բավ է պառակտվել
18-10-2019 14:48

Հայաստանի ջրօգտագործման ոլորտում կոռուպցիան պետությանը հասցրել է 5,7 մլրդ դրամի վնաս

Շարունակվում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից կոռուպցիոն չարաշահումների բացահայտման միջոցառումները։

Ինչպես տեղեկացրել է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, 2018-2019թ․թ․աշխատակիցների նախնական պայմանավորվածությամբ ծառայողական պարտականությունների չարաշահումների, փաստաթղթերի կեղծիքի, վատնումների կամ խոշոր չափի գումարների յուրացման, անփութության փաստերով ներկայումս քննվում է 13 քրեական գործ։ Դրանք վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գտնվող “Արարատ”, Արտաշատ”, Թալին”, Արագածոտն”, “Կոտայք”, Լոռի”, Մարտունի”, Շենիկ”, “Երևան”, Էջմիածին” և “Արմավիր” ջրօգտագործողների ընկերություններին։

Պարզվել է, որ տարիների ընթացքում գործել են կոռուպցիոն սխեմաներ։ Մասնավորապես, 2016-208թ․թ․ ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներն, օգտագործելով իրենց ծառայողական դիրքը, խախտել են ջրօգտագործման ծառայություններ մատուցելու պայմանները, օգտագործված ջրի դիմաց հաշիվները դուրս են գրել ոչ թե խորանարդ մետրի այլ հեկտարի հաշվարկով։ Արվել են հավելագրումներ, ուռճացվել են տրամադրված ծառայությունների ծավալները։

Ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկուտից վնասը հատուցելու համար հատկացվող միջոցները ձևակերպվել են որպես պարտքի մարում: Ծառայությունները չեն մատուցվել կամ մատուցվել են ոչ ամբողջական ծավալով, քաղաքացիների բացակայության պայմաններում կազմվել են կեղծ պայմանագրեր, իսկ չտրամադրված ծառայությունների դիմաց ստացված խոշոր միջոցները յուրացվել են։

Քննության ընթացքում, ըստ նախնական հաշվարկների, բացահայտվել է շուրջ 5,7մրդ դրամի վնաս։ Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանցավոր միջոցների և ներգրավված անձանց բացահայտման ուղղությամբ։

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ($1 - 476,43 դրամ):