Բավ է պառակտվել
07-09-2022 07:54

Հայ-վրացական սահմանի «Բավրա» անցակետը ժամանակավորապես չի գործի

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ Բավրայի մաքսային կետ-բաժինը ժամանակավորապես չի գործի։

«Մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։