Բավ է պառակտվել
19-08-2019 15:57

“Վերին Լարս” անցակետը կաշխատի սահմանափակումներով, նկատվում են մեքենաների կուտակումներ

Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում տարածել է հաղորդագրություն, որի համաձայն ”Վերին Լարս” անցակետը (Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը՝ խմբ) կաշխատի սահմանափակումներով։

Հաղորդագրությունում նշվել է, որ իրականացվող շինարարական աշխատանքների կապակցությամբ, և հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը “Վերին Լարսի” ռուսաստանյան հատվածում կիրականացվի ժամը 10։00 - 13։00։

Սահմանափակումը կգործի մի քանի օր։

Միաժամանակ, դեսպանատանը նշել են, որ ռուսական կողմից անցակետում առաջացել է մեքենաների, այդ թվում՝ մարդատարների 1կմ հասնող հերթ, ինչը լրացուցիչ անհարմարություն է առաջացնում սահմանը հատող քաղաքացիների համար։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ: