Բավ է պառակտվել
03-02-2023 11:43

Վերին Լարսի անցակետը փակ է

Վրաստան - Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։

Պատճառը Վրաստանում եղանակային պայմանների վատթարացումն է, ինչն անհնարին է դարձնում անվտանգ երթևեկությունը։

Այս անցակետով է անցնում Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը։